-
31.05.2016|
00:01
Տե՛ր, հե՛տ դարձրու
սատանայից գերվածիս և
մեղքերով եգիպտական դառն
ու խիստ տանջանքների
վաճառվածիս:
-
27.05.2016|
00:02
Տե՛ր, բևեռի՛ր մարմինս Քո երկյուղով ու պատվիրաններիդ սիրով և երկյուղածությամբ լսել և անձանձիր կատարել նրանցում հրամայվածները, մերկանալ մեղքերից ու այս կենցաղի ցանկություններից և պայծառանալ առաքինի վարքով:
-
24.05.2016|
00:02
Փրկի՛ր ինձ, Տե՛ր,
սատանայի գաղտնաձիգ
նետերից,
որ բազում
մեքենայություններով
պատելով պաշարում է ինձ:
-
20.05.2016|
00:01
Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ, մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը շրջեմ Քո կամարարների հետ, և Աստծո գավթում ծաղկեմ ու չմեղանչեմ:
-
17.05.2016|
18:06
Իմ զբաղված ու
մոռացկոտ մտքին
հիշեցրո՛ւ, Տե՛ր, Քո
ահավոր գալուստն ու
անաչառ դատաստանը:
-
13.05.2016|
00:02
Արձակի՛ր մեղքերիս
կապանքներից, Տե՛ր,
վերստին նորոգի՛ր
մեղքով հնացածիս:
-
06.05.2016|
00:04
Բժշկի՛ր, Տե՛ր,
անբուժելի
հիվանդությունս, որ
կարկամյալ դրված եմ...
-
03.05.2016|
00:03
Զորացրո՛ւ ինձ,
Տե՛ր, որ երկյուղով
հնազանդվեմ
պատվիրաններիդ,
-
29.04.2016|
00:03
Ջնջի՛ր իմ
անօրենությունները,
Տե՛ր, ամրացրո՛ւ
միտքս բարի հույսով
-
22.04.2016|
00:02
Տե՛ր, պայծառացրո՛ւ,
հոգուս լապտերը
ինչպես իմաստուն
կույսերին: